Հունիսի 2-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 14 տան մոտ հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արսեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 1-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով:




























