Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը:
«Beeline-ի եւ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, քանի որ Beeline-ը կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Թվային տեխնոլոգիաները ձեւափոխում են կրթությունը, միջավայրը եւ ուսուցման միջոցները: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ «Նագաշյան մանուկների տան» սաները կկարողանան օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորություններն՝ ուսուցման գործընթացը դարձնելով առավել արդյունավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նագաշյան երեխաների աջակցության կենտրոնի սաների եւ աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսեւորման եւ կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար: Հարկ է նշել, որ տրամադրվող կապը Նագաշյանուհիներին հնարավորություն է ընձեռում ընդգրկվել սկայպ-դասընթացներում, որն իրականացվում է օտարերկրյա մասնագետների կողմից: Դասընթացներն իրականացվում են անհատական եւ խմբային պարապմունքների միջոցով: Տրամադրվող ինտերնետային կապն իր նպաստն է բերում մասնավորապես այն դեպքերում, երբ հարկավոր է կապ պահպանել սաների ՀՀ-ից դուրս գտնվող ծնողի կամ ազգականի հետ», - նշեց «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:
Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատեւ համագործակցության արդյունքն է նաեւ արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը։




























