Քաղաքացիական ակտիվիստներ Վարդգես Գասպարին եւ Արայիկ Պետրոսյանը, որոնք այսօր՝ հունիսի 4-ին, սատարում էին նախագահական նտավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող՝ բանակում մահացած զինվորների մայրերին, բերման են ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

«Արայիկ Պետրոսյանը ոստիկաններին հորդորում էր, որ մայրերին չարգելեն անցնել նախագահականի մայթ, այդ ժամանակ ոստիկանները բռնություն կիրառեցին նրա նկատմամբ, ես էլ միջամտեցի: Մեզ երկուսիս բերման ենթարկեցին: Արաբկիրի ոստիկանություն չհասած ինձ մեքենայից իջեցրին եւ գնացին, սակայն Արայիկին տարան ոստիկանության բաժանմունք»,-պատմեց Վարդգես Գասպարին՝ նշելով, որ բերման ենթարկելիս ոստիկաններն իր հանդեպ բռնի ուժ են կիրառել:

Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը էլ նշեց, որ իրենք երկու ակտիվիստներին բերման ենթարկելու հարցով դիմել են ՄԻՊ:

Նշենք, որ ամեն հինգշաբթի բանակում մահացած զինծառայողների մայրեր հավաքվում են նախագահական նստավայրի մոտ եւ պահանջում են նախագահին ուղղված իրենց նամակի պատասխանը: Նամակով նրանք պահանջում են վերանայել իրենց մահացած որդիների գործերը եւ վերականգնել արդարությունը: