Պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանի՝ ՀՀ ՊՆ նախարար նշանակվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տարածված տեղեկությունները, մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ զինվորականների այդ պաշտոնները նշանակվում են գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է 2018 թվականի իշխանության կադրային սցենարը, որում գլխավոր տեղերից մեկը հատկացվում է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին: ՊՆ շրջանակներից ասում են, որ նրա համար նախատեսված է գլխավոր շտաբի հրամանատարի պաշտոնը՝ Յուրի Խաչատուրովի տեղը, որից հետո՝ ՊՆ նախարար, եթե Սեյրան Օհանյանին նախագահ կարգելու նպատակներն իրագործվեն: