Ճապոնացիների 38 տոկոսը դժգոհ է իր արտաքինից։ Դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։ Նման եզրակացության են եկել շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող JFK գերմանական ընկերության մասնագետները։ Նրանք գլոբալ ուսումնասիրություններ են անցկացրել, որոնց մասնակցել են 22 երկրների 15 տարեկանից բարձր 270 հազար քաղաքացի։

Մեծ Բրիտանիայում իրենց արտաքինից դժգոհ է բնակչության 20 տոկոսը։ Ռուսաստանում եւ Հարավային Կորեայում՝ 19 տոկոսը։ Իրենց արտաքինից ամենից շատ  գոհ են Լատինական Ամերիկայի բնակիչները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ցուցակի ամենավերին հորիզոնականները զբաղեցրել են Մեքսիկան, Բրազիլիան, Արգենտինան, որտեղ իրենց տեսքից գոհ են 60-70 տոկոսը։ Մոտ նման ցուցանիշ են գրանցել գերմանացիները, իսպանացիները եւ թուրքերը։

Այս տվյալները հաստատվում են բազմաթիվ պլաստիկ վիրահատություններով, որոնց դիմում են Ասիայի բնակիչները։ հենց այստեղ են մարդիկ ամենիչ շատ պատրաստ փոխել իրենց արտաքինը։