Բրիտանական Քարդիֆ քաղաքում (Ուելսի կոմսություն) ինքնատիպ ռեստորան է բացվել, որտեղ այցելուներին մորեխներից, ծղրիդներից եւ նույնիսկ որդերից ուտեստներ են առաջարկում: Հաստատությունը կոչվում է PESTaurant (անգլերենից թարգմանաբար՝ pest - վնասատու):

Ըստ Mirror-ի, որքան էլ զարմանալի է, ռեստորանը մեծ թվով հաճախորդներ ունի:

Լրագրողներն ապշել են՝ տեսնելով, որ ճաշի ժամին PESTaurant-ում հերթեր են գոյանում, իսկ մատուցողները հազիվ են հասցնում կատարել պատվերները:

Vesti-ի փոխանցմամբ, գիտնականները վաղուց են նշում, որ առաջիկայում միջատները միանգամայն ընդունելի այլընտրանք կդառնան մսին, հատկապես՝ զարգացող երկրներում: