Շվեդ ձկնորդ Էրիկ Աքսները ջուրն է նետվել՝ 100 կգ-անոց ձկան հետ լուսանկարվելու համար, որին որսացել է նորվեգական Լոֆոտեն թերակղզու ափերի մոտ: Այս մասին գրում է The Local.no-ն:
«Ցնցված էի, երբ հասկացա, թե որքան մեծ տափակաձուկ եմ որսացել»,- պատմել է շվեդը՝ հավելելով. «Չէինք կարողանում ձուկը նավակ բարձրացնել»: Արդյունքում Աքսները որոշել է ջուրը նետվել եւ լուսանկարվել ձկան հետ:
«Դա երազ-ձուկ էր՝ գրեթե 2 մետր երկարությամբ»,- տեղեկացրել է շվեդը: Ըստ Gazeta-ի, համաշխարհային ռեկորդ (232 կգ) Աքսները չի կարողացել սահմանել:





























