Ֆիննական Տամպերե քաղաքի ոստիկանությունն Աամու անունով կատվի է աշխատանքի ընդունել: Կենդանին աշխատելու է հոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաների հետ: Այս մասին գրում է ֆիննական Iltasanomat պարբերականը:

Նորվեգական անտառային կատուն աշխատելու է Տամպերեի Ոստիկանության ազգային թանգարանում: Այնտեղ երեխաների համար նախատեսված հատուկ բաժին կա: Աամուն փոքրիկներին օգնելու է հարմարվել իրենց համար անսովոր միջավայրում: Երեխաները կկարողանան շոյել կատվին՝ այդ կերպ շեղվելով մտահոգիչ մտքերից:

Ըստ Vesti-ի, աշխատանքի անցնելուց առաջ Աամուն ստիպված կլինի մեկ տարի տեւողությամբ նախապատրաստական դասընթացներ անցնել: Այդ ամբողջ ընթացքում նա տիրոջ ուղեկցությամբ թանգարան է այցելելու:

Ոստիկանությունում հույս ունեն, որ բացի երեխաներին օգնելուց, Աաման ցուցանմուշները կպաշտպանի կրծողներից: