Ավստրալացի գիտնականները մարդու եղունգի չափի գորտերի միանգամից 7 նոր տեսակ են հայտնաբերել: Բոլորն էլ հայտնաբերվել են երկրի հարավային լեռների անտառների մեկուսի հատվածներում: Վառ գույներով փոքրիկ երկկենցաղները պատկանում են Brachycephalus խմբին, որոնք նույն շրջանում բացահայտվել են դեռեւս 200 տարի առաջ:

«Նոր տեսակների բացահայտման այդպիսի հաջողությունը կարող է նշանակել, որ Brachycephalus-ի ներկայացուցիչների թիվը թերագնահատված է»,- ասել է բացահայտման հեղինակ Մարկո Պայը:

Gazeta-ի փոխանցմամբ, սահմանափակված լինելով անհաղթահարելի հովիտներով՝ գորտերը փակ հանրություն են կազմել, որտեղ զարգացել են մինչեւ բոլորովին նոր տեսակների ի հայտ գալը: