Չինական Շենյան քաղաքի բնակիչը 106 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է գնել՝ վճարելով մանրադրամով:

Ըստ Shanghaiist-ի, 4 տոննա ընդհանուր քաշով մետաղադրամները գնորդը տեղ է հասցրել բեռնատարով: Գումարը խանութ փոխադրելու համար 10 վաճառող է աշխատել: Գումարի մի մասը՝ 3.200 դոլար, գնորդը, այնուամենայնիվ, թղթադրամով է վճարել:

Mignews-ի փոխանցմամբ, Գանը պատմել է, որ բենզալցակայանում է աշխատում, եւ մեքենայի համար տնտեսել է՝ վարորդների տված թեյավճարը հավաքելով: Նա ձանձրացել է պարբերաբար բանկ գնալուց եւ մանրադրամը փոխելուց ու որոշել առանձնապես չչարչարվել:

Աղբյուրը չի նշում, թե քանի տարի է չինացին հավաքել թեյավճարը՝ մեքենայի գնելու համար: