Շվեդական Ուփսալայի համալսարանի գիտնականները պարզունակ հարցաշար են մշակել, որը մարդուն թույլ է տալիս գնահատել առաջիկա 5 տարիներին մահանալու հնարավորությունը: Այն կազմվել է կես միլիոն բրիտանացիների մասին հավաքված մեծ քանակությամբ տվյալների վերլուծությունը:
Հարցաշարի ստեղծման աշխատանքների ընթացքում հեղինակները մի շարք անսպասելի բացահայտումներ են արել: Օրինակ՝ առաջիկա 5 տարիներին մահանալու վտանգը 3.7 անգամ ավելի մեծ է դանդաղ քայլք ունեցողների, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր մեքենա չունեն: Վերջինը բացատրվում է սոցիալ-տնտեսական պատճառներով:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, ոչ հիվանդությունից (օրինակ՝ ինքնասպանության կամ դժբախտ պատահարի հետեւանքով) մահանալու վտանգը լավագույնս կանխատեսվում է սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական գործոնների վերլուծության ճանապարհով: Սեփական մահվան վտանգը 40-70 տարեկան մարդիկ կարող են գնահատել www.ubble.co.uk կայքում:





























