Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի համար նորմալ է, որ քննական առարկայի հեղինակը կարող է նաեւ կրկնուսույց լինել։
Այսօր՝ հունիսի 5-ին, «Հայոց լեզվի եւ հայ գրականության» միասնական քննության մեկնարկից առաջ NEWS.am-ի թղթակիցը Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչու է շտեմարանի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանը նաեւ մասնավոր պարապմունքներ անցկացնում դիմորդների հետ։
«Նման տեղեկատվություն ես չունեմ, անկեղծ չգիտեմ։ Մյուս կողմից էլ օրենքը չի արգելում, որ շտեմարանի հեղինակը կարող է կրկնուսույց լինել կամ դասախոս, ի՞նչ պրոբլեմ կա դրա մեջ։ Շտեմարանի մոտ զետեղված է 6-7 հազար առաջադրանք, ի՞նչ է լինում, որ շտեմարանի հեղինակը կրկնուսույց է»,- ասաց ԳԹԿ տնօրենը։
Նշենք, որ ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանն արդեն մի քանի տարի է՝ շտեմարանի համահեղինակներից է։ Հենց նա է նախորդ տարիների վիճահարույց թեստերի հեղինակը։




























