Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 08.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 տան տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների եւ ոստիկանների ուժերով կանխվել է 19-ամյա Դ. Խ.-ի ինքնասպանության փորձը: