ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար Արթուր Սաքունց) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս)՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»:

Նշենք, որ Առաքել Մովսիսյանը, մասնավորապես, նշել էր. «Աստված մի արասցե, որ բռնեցինք, հաստատ իրենք բռնաբարվելու են»:

Հաղորդման մանրամասները կարելի է տեսնել ԱՅՍՏԵՂ: