Արաբկիր վարչական շրջանում՝ Արզումանյան փողոցի տներից մեկում, հունիսի 4-ին հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դիակ: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Շտապօգնության» Արաբկիրի կայանից ահազանգ է ստացվել, որ հանկարծամահ է եղել 74-ամյա Ի. Գ.-ն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:





























