Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, 32-ամյա Էմմա Ք.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող ինտերնետ ակումբից գողացել են իր բջջային 2 հեռախոսները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 32-ամյա Կամո Զ.-ն, որը հունիսի 3-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 128 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն: