Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել եւ Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ տեղափոխվել 52-ամյա Սամվել Վ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1993 թ. փետրվարի 2-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: