Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», հերքում է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հայտարարությունը, թե իր գումարն արդեն վերադարձրել են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարո Կարապետյանը մասնավորապես ասաց. «Գոհար Ենոքյանն ու իր եղբոր տղան՝ Արայիկը, իմ գումարը չեն վերադարձրել եւ ասեմ ավելին, նրանք իմ գումարը չեն էլ կարող ուտել»:
Այլ հարցերի նախկին ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ «Ժողովուրդ« օրաթերթի հետ զրույցում Գոհար Ենոքյանը հայտարարել էր, որ «ում տվել է, նրանից էլ ստացել է, նա արդեն ստացել է պրոստը...»:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:
Հունիսի 4-ին Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:





























