Հունիսի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























