Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի առաջարկով կառավարությունն իր օգոստոսի 5-ի նիստում որպես լրացուցիչ հարց, օրակարգում ընդգրկեց Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու PR-ի համար գումարներ հատկացնելու առաջարկը։ Որոշվեց 65,5 մլն դրամ (մոտ 180 հազ. դոլար) հատկացնել EuroNews հեռուստաալիքով ճոպանուղու բացման մասին տեսահոլովակի պատրաստման եւ հեռարձակման համար: Ճոպանուղու բացման արարողությունը կկայանա այս տարվա հոկտեմբերի 16-ին:
PR ակցիաների շրջանակներում, եւս 27,6 մլն դրամ (մոտ 75 հազ. դոլար) կհատկացվի National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչությանը` «Ճամփորդություն առանց սահմանների» գիտաժողովի կազմակերպման նպատակով:
Իսկ ճոպանուղու մերձակայքում գտնվող Հալիձոր եւ Շինուհայր գուղերի բարեկագման համար հատկացվeց 32 մլն դրամ (մոտ 85 հազ. դոլար):
Նշենք, որ կառավարությունն իր նախորդ նիստում անորոշ պատճառաբանությամբ հետաձգեց «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հաստատումը։ Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրը սկսվել է մոսկվաբնակ մեծահարուստներ Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների 20 մլն դոլար նվիրաբերության շնորհիվ։ Այն նախատեսում է վերանորոգել Տաթեւի վանքի համալիրը, կառուցել աշխարհում ամենաերկար Հալիձոր-Տաթեւ ճոպանուղին, ստեղծել զբոսաշրջային ենթակառուցվածքներ։




























