Բրիտանուհի Քորրի Ռոուլենդը 33 տարեկանում դարձելէ երկրի ամենաերիտասարդ տատիկներից մեկը, հաղորդում է The Daily Mail-ը: Ինչպես նշում է թերթը, պատմությունը կրկնվում է. սկզբում Ռոուլենդը շոկի մեջ է գցել հորը եւ մորը՝ 16 տարեկանում ծննդաբերելով, իսկ հիմա իր 17-ամյա դուստրը՝ Բեթանին, որդի է ունեցել:
Իր փորձի մասին բրիտանուհին պատմել է The Daily Mail-ին. «Նախորդ շաբաթ ես տատիկ եմ դարձել: Ես չէի կարեղ ավելի երջանիկ լինել»,-հայտարարել է Ռոուլենդը: Նա նաեւ իր պատանեկությունից հիշողություններ է պատմել՝ նշելով, որ երբ 16 տարեկանում հղիացել է, իր երազները փշրվել են, իսկ ծնողները հիասթափություն ապրել:
Այդ տարիքում մայրությունն ինձ մռայլ էր թվում, խոստովանել է Ռոուլենդը: «Կասկածում եմ, որ ժամանակի հետ այդպես կթվա նաեւ Բեթանիին: Ոչ ոք ինձնից լավ չգիտի՝ ինչ զոհերի է ստիպված լինելու գնալ, բայց նաեւ ոչ ոք ավելի լավ չի հասկանում այն ուրախությունը, որը նա զգում է հիմա»,-ասել է նա:





























