Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդի տանը հունիսի 4-ին Ջոն Թոլքինի «Հոբբիթ» գիրքը վաճառվել է 137 հազար ֆունտ ստերլինգով։ Գիրքը, որը հրատարակվել է 1937թ., պահպանել է օրիգինալ գրառումը, որը արել էր հեղինակը իր հորինած էլֆերեն լեզվով։ Գիքրը մակագրել էր անձամբ հեղինակը եւ 1920թ. նվիրել մի ուսանողուհու, գրում է  Informing-ը։

Հաղորդվում է, որ լոտը ռեկորդ է սահմանել, քանի որ գրքի արժեքը աճուրդի ժամանակ բարձրացնում էր մի անհայտ գնորդ։