Երեւանի եւ Մոսկվայի միջեւ առկա համագործակցության ծրագրի շրջանակում գործարար կապերի ընդլայնման նպատակով Երեւանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պատիրակության խնդրանքով` այցելություն է կազմակերպվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի եւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ուսուցման ընթացքին: Տեղում առաջարկվել է դիտել սաների արվեստի ու տեղեկատվական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ աշխատանքները, նաեւ ունկնդրել կենտրոնի երաժիշտ սաներին։
Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր շրջայցի համար` հյուրերը նշել են, որ կենտրոնից հեռանում են մեծ տպավորություններով ու հիացմունքով, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության հաստատակամությամբ:




























