ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում քննարկել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:

Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում: