Հայաստանի կառավարությունն այսօր՝ օգոստոսի 5-ին որոշել է Արարատի եւ Արագածոտնի մարզպետարաններին հատկացնել 12–ական մլն դրամ (մոտ 32 հազ. դոլար)՝ նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար։ Ներկայում այդ մարզպետներին սպասարկում են 1996 թ. արտադրության Մերսեդես-Բենց C-280 մեքենաներ։ Մարզպետները բողոքել են, որ երկար  տարիների ամենօրյա շահագործումից դրանք մաշվել են, պարբերաբար խափանվում են  եւ վարելը դարձել է գրեթե անհնար ու ոչ անվտանգ:

Սակայն նշենք, որ ֆինանսների նախարարությունը Արարատի մարզպետի համար նոր մեքենա ձեռք բերելու համաձայնություն չի տվել։

Հիշեցնենք, որ Էդիկ Բարսեղյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել է այս տարվա հուլիսի 17-ին՝ խորհրդավոր հանգամանքներում փոխարինելով Վարդգես Հովակիմյանին։