Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած նետելու սպառնալիք հնչեցրած կնոջը եւ նրա բալիկին այսօր՝ հունիսի 5-ին, դուրս են գրել հիվանդանոցից:
Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թե մոր, թե բալիկի առողջական վիճակը նորմալ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից հունիսի 1-ին, մի կին փորձել է իրեն ցած նետել, սակայն բարեբախտաբար, բուժանձնակազմին հաջողվել է կանխել դեպքը եւ համոզել նրան չդիմել այդ քայլին: Կնոջը վիրահատել են, երեխան ծնվել է անհաս, բժիշկները պնդում են, որ երեխան մի քանի օր եւս մնա հիվանդանոցում, քանի որ բուժման կարիք ունի, իսկ կինը չի ցանկանում մնալ: Նախնական տեղեկություններով, կինն անբուժելի հիվանդություն ունի, ինչպես նաեւ հոգեպես անհավասարակշիռ է:




























