Օքսֆորդում Սուրբ Բենետի անվան քոլեջը սկսել է նաեւ դիմումներ ընդունել իգական սեռի դիմորդներից։ Մինչ այս պահը քոլեջը Օքսֆորդը համալսարանի միակ հաստատությունն էր, որը պահպանում էր ուսանողների բացառապես արական կազմը, փոխանցում է BBC-ն։
Նշենք, որ Բրիտանիայի առաջատար համալսարաններից մեկի առաջին իգական քոլեջը հայտնվել էր 136 տարի առաջ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Սուրբ Բենետի դեկան Վերներ Ժանրոնդը ընդգծել էր, որ իր համար վաղուց հասկանալի էր այն, որ քոլեջը չի կարող գոյատեւել առանց աղջիկների։





























