Ամերիկյան Սթեմֆորդում ագրեսիվ կատուն 4 ժամ շարունակ տերերին տուն չի թողել: Այս մասին հաղորդում է CBS NewYork-ը: Կենդանու տերը՝ Մուհամմեդ Լոքմանը, ստիպված է եղել դիմել փրկարարների օգնությանը:

«Բանն այն է, որ իմ կատուն չափազանց ագրեսիվ է դառնում: Ես տանն էի, եւ նա հարձակվեց ինձ վրա: Այդ պատճառով կնոջս հետ դուրս եկանք, եւ հիմա չենք կարողանում տուն մտնել»,- հայտարարել է Լոքմանը:

«Շատ լավ: Դուք ասացիք «կատո՞ւն»,- հարցրել է 911 ծառայության օպերատորը: «Այո՛»,- պատասխանել է ամերիկացին: Նրա խոսքով, նախօրեին կենդանին ձագ է ունեցել եւ մինչեւ առավոտ իրեն նորմալ է պահել: Փրկարարների օգնությամբ ընտանիքը կարողացել է տուն մտնել:

Ըստ Gazeta-ի, Լոքմանը CBS2-ի տված հարցազրույցում պատմել է, որ ներկայում ինքը, իր կատուն եւ ձագուկը լավ են զգում: Ամերիկացին ընդգծել է, որ 1.5 տարվա ընթացքում կատվի հետ ոչ մի խնդիր չի եղել եւ մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչու է կենդանին իրեն այդքան ագրեսիվ դրսեւորել: