Էլվիս անունով կատուն, որը 17.5 կգ է կշռում եւ համարվում է աշխարհի ամենագեր կատուներից մեկը, փոքր-ինչ նիհարել է: Ըստ The Daily Mail-ի, 7 տարեկան կենդանին շաքարախտ ունի եւ տառապում է ճարպակալմամբ:

Կատուն կարող է ընդամենը մի քանի քայլ անել, ինչից հետո պետք է հանգստանա: Ներկայում Էլվիսը խիստ դիետայի է հետեւում, ինչպես նաեւ օրական երկու ինսուլինի ներարկում ստանում:

«Էլվիսը Գերմանիայի, եթե ոչ ամբողջ աշխարհի, ամենագեր կատուն է»,- պատմել է կամավոր Քաթրին Հեսսբրյուգեն՝ նշելով, որ ավելորդ քաշը վնասակար է ցանկացած կենդանու համար:

Էլվիսը Arche 90 բարեգործական կազմակերպության տեսադաշտում հայտնվել է 5 տարի առաջ: Այն ժամանակ նա 14 կգ էր կշռում: Հետագայում կենդանին նորից քաշ է հավաքել, սակայն դիետային շնորհիվ արդեն շուրջ 1 կգ նիհարել է: