Ռուսաստանի Կառավարության տան շենքի մոտ 50 մետրանոց պաստառ են տեղադրել՝ «Եթե Ռուսաստանը չլուծի աբորտների հարցը, Աստված կլուծի Ռուսաստանի հարցերը»: Այս մասին ասված է «Աստծո կամք» շարժման հաղորդագրությունում, որը ստանձնել է պաստառի տեղադրման պատասխանատվությունը:

«Դա հոգու ճիչ էր, պաշտոնյաները պարզապես խենթացել են, նրանք արդարացնում են միլիոնավոր անմեղ երեխաների դաժան սպանությունը: Մեր ժողովուրդն անդունդի եզրին է, չէ՞ որ մենք, ատելով Աստծուն, այնքան ենք սատանայացել, որ մեր ապագան կառուցում ենք երեխաների դիակների հիմքի վրա»,- ակցիան մեկնաբանել է շարժման առաջնորդ Դմիտրի Ցորիոնովը (Էնտեո):

Ըստ Gazeta-ի, Ցորիոնովը նաեւ քննադատել է ՌԴ Դաշնային խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը, որ «էքստրիմիզմ» է անվանել պատրիարք Կիրիլի հակաաբորտային նախաձեռնությունը: