ԱՄՆ-ում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, թե երիտասարդ մասնագետներն ինչպիսի քաղաքներ են ընտրում աշխատանքի եւ կյանքի համար: Նշվում է, որ 1990-ական թվականներից շրջանավարտների չափանիշները զգալիորեն փոխվել են:

Ըստ Avufa-ի, ներկայում քաղաքի չափը շրջանավարտների համար 4 անգամ ավելի կարեւոր է, քան 20-րդ դարի վերջին էր: Հետազոտողները դա կապում են այն հանգամանքի հետ, որ շրջանավարտները չեն ցանկանում վտանգել իրենց կարիերան եւ ձգտում են դուրս գալ արդեն ձեւավորված աշխատաշուկաներ:

Գիտնականները հետազոտել են ԱՄՆ-ի աշխատանքի տեղավորման 358 գրասենյակների 1990-2000 եւ 2000-2010 թվականների տվյալները: Պարզվել է, որ 90-ականներին շրջանավարտների միգրացիան ավելի շատ եղել է դեպի զարգացող քաղաքներ, սակայն 2000 թվականներին երիտասարդ մասնագետները կորցրել են հետաքրքրությունը զարգացող արդյունաբերական վայրերի հանդեպ՝ նախընտրելով մեծ աշխատաշուկա ունեցող մեգապոլիսները: