Գերմանացի ճաշարանատեր Սիլվիո Շտելցերը Սաքսոնիայում գաղտնի մառան է հայտնաբերել, որտեղ 1944թ. Ադոլֆ Հիտլերի հրամանով թաքցնում էին կոնյակ եւ զանազան նրբահամություններ, փոխանցում է Bild-ը։
Ճաշարանատիրոջ խոսքով՝ մառանում կոնյակից բացի պահվել են շամպայն, պանիր, թխվածաքաբլիթներ, պահածոներ, ապխտած երշիկ, շոկոլադ եւ ծխախոտ։ Այդ ամենը թաքցված է եղել 6 խորը հորած նկուղներում՝ Դրեզդենից 14 կմ հեռավորության վրա գտնվող Մորիցբուրգ ամրոցի ավտոկայանատեղիի տակ։ Շտելցերը պատմել է, որ պատերազմից հետո ֆյուրերի սննդի պաշարը նկուղներից հանել էին Կարմիր բանակի զինվորները, փոխանցում է Lenta-ն։
Ճաշարանատերը նշել է, որ ինքը նկուղի մասին տեղեկությունը ստացել է նախորդ սեփականատերերից իրեն մնացած գրառումներից, որոնցից պարզ է դառնում, որ պաշարը նախատեսված է եղել Գերմանիայի բանակի սպաների համար։ Մթերքը գիշերով Բեռլինից բերում էին Մորիցբուրգ, որպեսզի փրկեն ավիահարվածներից։





























