Փրկարար ծառայությունը հունիսի 5-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 38 շենքի վերելակում (10-րդ եւ 11-րդ հարկերի միջակայքում) քաղաքացիներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Թ.-ին (ծնվ. 1966թ.) եւ Ա. Կ.-ին (ծնվ. 1966թ.):