Երեւանում կոտրել են Հալաբյան փողոցի 3/1 հասցում գտնվող խանութի դռան ապակին եւ փորձել գողություն անել: NEWS.am-ի տեղեկություններով՝ գողություն անողին, սակայն, բռնացրել է խանութի վաճառողը: Նա միանգամից դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ խանութի դուռը բաց է եղել, ահազանգման համակարգը միացած, եւ մեկը խանութից դուրս է փախել:
Պարզվել է, որ հունիսի 5-ին, ժամը 06.30-ից մինչեւ ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում, քարով դռան ապակին կոտրելու միջոցով, մուտք են գործել նշված խանութ, սակայն իրենցից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել եւ հեռացել: Խանութը պատկանում է «Մեջան» ՍՊԸ-ին, որի տնօրենից ընդունվել է հաղորդում: Կատարվում է քննություն:





























