Ջո եւ Շարլին Անդերսոնները ԱՄՆ-ից արդեն 17 տարի միայն մսից բաղկացած դիետա են պահում։ 1990-ականների կեսերին նրանք բարձրպրոտեինացված սնունդ են օգտագործել, իսկ 1998թ. Շարլինը բուժվել է Լայմի հիվանդությունից, ոչինչ չի կարողացել ուտել, բացի տավարի մսից։ Աստիճանաբար ամուսինները հրաժարվել են կաթից, ձկից, փվից, հավի մսից, բեկոնից, եւ ամբողջությամբ անցել են տավարի մսին։ Նրանց երեխաները՝ 10-ամյա Չարլին եւ 8-ամյա Ջորջը եւս հաճույքով միս են ուտում։

Անդերսոնները չեն օգտագործում աղ եւ համեմունքներ, քանի որ դա լավ չի ազդում իրենց օրգանիզմի վրա։ ԾՆողները փորձել են երեխաներին բանջարեղենի եւ մրգերի սովորեցնել, սակայն երեխաները դրանից միայն քմահաճ եւ անհանգիստ են դարձել։

Նման սննդակարգի միակ թերությունը արժեքն է՝ ամսական մոտ 1500 դոլար։