Այլազգի կինը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է հայ երիտասարդի հետ, սպառնացել նրան եւ գումար կորզել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին, Նոր Նորքի 21-ամյա բնակիչը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Topface» կայքի միջոցով ծանոթացել է Օլյա Լ.-ի հետ, նրա հետ զրուցել «Skype»-ով: Այնուհետեւ կինը լուսանկարել է իր դիմապատկերը, այն տեղադրել տղամարդու մերկ մարմնի վրա և սպառնացել, որ այն կուղարկի «Odnoklassniki» սոց. կայքում առկա իր ընկերներին, եթե ինքն իրեն չտրամադրի 10.000 դրամ և 200 ԱՄՆ դոլար: Տղամարդը նրան է փոխանցել 10.000 դրամ` խոստանալով 200 ԱՄՆ դոլարն էլ փոխանցել հունիսի 6-ին: Սակայն, ըստ երեւույթին, երիտասարդը մտքափոխվել է եւ գումարը փոխանցելու փոխարեն՝ դիմել իրավապահներին:





























