Չինաստանի Չունցին համայնքի Բեյան գյուղի բնակչի խոզը երկու գլխանի խոճկոր է ծնել։ Գյուղացին կարծում է, որ իր բախտը չափազանց բերել է։ Կենդանին ունի 4 աչք եւ 2 մռութ։ Տղամարդը հույս ունի, որ կենդանին ողջ կմնա, որպեսզի նրան ցուցադրի զբոսաշրջիկներին ու գումար վաստակի, հայտնում է Mirror-ը։

Տարօրինակ խոճկորը 2 գլուխների պատճառով դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն այս պահին նրա կյանքին ոչինչ չի սպառնում, գրում է Vesti-ն։

Փորձագետների կարծիքով՝ խոճկորը 2 գլուխ ունի հազվագյուտ գենետիկ մուտացիայի պատճառով, որը հանդիպում է 100 հազար նորածին խոճկորներից 1-ի մոտ։ Նրանք զգուշացնում են, որ նման անոմալիայով ծնված կենդանին 2 շաբաթից ավել չի ապրի։