Գիտնականները պարզել են, որ դասական երաժշտությունը մարդուն կարող է ավելի հաջողակ եւ հարուստ դառնալ: Հետազոտողների փորձին շուրջ 500 մարդ է մասնակցել:

Ըստ Svopi-ի, փորձի մասնակիցներին խմբերի են բաժանել: Մի մասը հաճախ դասական երաժշտություն է լսել, մյուսներն ընդհանրապես այն չեն լսել, իսկ երրորդ խումբը դասական երաժշտություն լսել է պարբերաբար: Գիտափորձը շուրջ 2 տարի է տեւել:

Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր հաճախ դասական երաժշտություն են լսել, բիզնեսում ավելի հաջողակ են դարձել, հաջողությամբ անձնական կյանք են կառուցել: Գիտնականների կարծիքով, դասական երաժշտությունը դրական է ազդում մարդու կյանքի վրա եւ խորհուրդ են տալիս պարբերաբար լսել այն: