Հայոց ցեղասպանության մասին խոսել եւ խոսում են միայն այսօրվա իրադարձությունների հետ կապված: Այս մասին ասված է իտալական Panorama-ում հրապարակված բլոգեր Թոմազո Ջանկարլիի հոդվածում:

«Հայոց ցեղասպանության մասին խոսել են, թերեւս, նաեւ խոսում են միայն րոպեական կոնյուկտուրայի ազդեցությամբ: Իսկ չէին ճանաչում միայն այն պատճառով, քանի որ չէին ցանկանում նեղացնել արեւելյան կարեւոր դաշնակցին՝ Թուրքիային, այն էլ փոքրիկ խորհրդային հանրապետության, իսկ հետո՝ անկախ պետության օգտին, որը միջազգային թատերաբեմում որեւէ կշիռ չունի:

Տհաճ է այդ մասին խոսել, բայց այսօր էլ Հռոմի պապի խոսքերը՝ արդարացի եւ կարեւոր, այլ նպատակ ունեն, թեկուզ եւ արդարացի ու անհետաձգելի, այն է՝ ուշադրություն հրավիրել Արեւելքի քրիստոնյաների ողբերգությանը, որոնց սպառնում են տարբեր ահաբեկիչներ եւ նրանց հետեւում կանգնած ուժեր:

Կասեք՝ այո, բայց, ամեն դեպքում, Ցեղասպանության մասին խոսում են: Ճիշտ է, բայց բարոյական ի՞նչ ուժ կունենա այդպիսի ճանաչումը, եթե արվում է այլ բանի ծառայելու նպատակով:

Սակայն պատմությունը չի կարելի կառուցել որպես ներկայից ստեղծված, հակառակ դեպքում, պատմական իրադարձությունները «կհայտնվեն» եւ «կանհետանան»՝ կախված պահի կոնյուկտուրայից եւ քաղաքական կամքից: Այդ պատճառով ճշմարտություն չի լինի: Նորանոր հետազոտությունները կխորացնեն պատմության գիտակցումը»: