Ռուսական «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուս» հեռուստաալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը,ով այս պահին գտնվում է Բեռլինում: «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» միջև ՉԼ-ի եզրափակչից խաղից ժամեռ առաջ  NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նա կիսվեց իր տպավորություններով:

Նոբել, ինչպիսի՞ մթնոլորտ է Բեռլինում:

Հիանալի մթնոլորտ է: Այստեղ տեսա շատ հայերի: Անգամ, երբ Մոսկվայից գալիս էի Բեռլին, ինքնաթիռում հանդիպեցի Երևանից եկած հայերի, ովքեր հատուկ այս խաղի համար մեկնում էին Բեռլին:

Երջանիկ մարդիկ: Նոբել, վերջին տարիներին եզրափակիչներից միշտ ներկա ես գտնվում, որտե՞ղ էր քաղաքն ավելի շատ ֆուտբոլով ապրում:

Լիսաբոնում եզրափակիչն ավելի իսպանական էր, Լոնդոնում՝ գերմանական: Իսկ այստեղ երկու թիմերի բազմաթիվ երկրապագուներ կան: Բեռլինը Եվրոպայի սիրտն է: Այստեղ ամեն բան ֆուտբոլով է լցված: Ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր պատրաստ են վճարել անգամ երեք հազար եվրո, որպեսզի ներս մտնեն մարզադաշտ:Մեր բախտը բերել է՝ մենք ունենք տոմսեր:

Իսկ այս պահին հնարավո՞ր է տոմսեր գնել:

Ոչ:

Բոլորը գիտեն, որ դու «Յուվենտուսի» երկրպագու ես: Ի՞նչ զգացողություններ ունես այս պահին՝ խաղից առաջ:

Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ այս խաղը դիտել մարզադաշտից: Հույս ունեմ՝ իմ թիմը լավ պայքար կմղի և կհաղթի: Ես շատ եմ սպասում լավ ֆուտբոլի:

Վերա Մարտիրոսյան Vera&Football