Հունիսի 6-ին ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում «Բելառուս» տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























