Հունիսի 6-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.55-ին Մեղրի-Երեւան ճանապարհի 210-րդ կմ-ին կողաշրջվել է։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: