Հունիսի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր M3 ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել քարերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























