Հունիսի 7-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.10-ի սահմաններում «Նիսսան Իքստերիա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրայի» 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























