Ռուզաննա Սայանի թոռնիկին կոչել են 20 տարի առաջ անհետ կորած նրա ամուսնու անունով՝ Միխայիլ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուզաննան պատմեց, որ Միխայիլ Սայանը մարտական գործողությունների մասնակից է եղել: Նրա հրամանատարի տվյալներով, Սայանն անհետ կորել է 1994 թվականի ապրիլի 12-ին: Մինչեւ հիմա նրա մասին ոչինչ հայտնի չէ:

«Փորձել ենք ինքնուրույն որոնել: Սկեսրայրս Ղարաբաղ մեկնեց, եւ շուրջ 6 ամիս փնտրում էր, բայց ոչ մի տեղեկություն գտնել չկարողացավ»,- պատմեց Ռուզաննան:

Նրա երեխաները՝ որդին եւ դուստրը, մեծացել են, երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել: «7 ամսական թոռնիկ ունեմ, որդուս տղան: Պապիկի պատվին նրան Միխայիլ կոչեցինք»,- հավելեց Ռուզաննա Սայանը: