Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԸՀ կազմում ընդգրկվել են Բորիս Գրիգորի Ալավերդյանը, Եղիշե Ալեքսանդրի Արզումանյանը եւ Ռաշիդ Ալեքսանդրի Պետրոսյանը (3-ն էլ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչներ),
Սամվել Միքայելի Առաքելյանը եւ Կամո Վիլենի Քոչարյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն),
Սեմյոն Յուրիի Աֆիյանն ու Ռայա Թարխանի Նազարյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն), Սերգեյ Նարեկի Շահվերդյանն ու Համեստ Էդուարդի Սուլեյմանյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի օգոստոսի 9-ից:
Նշենք, որ ԿԸՀ նախկին նախագահ Սերգեյ Նասիբյանը այս անգամ չի ընդգրկվել ԿԸՀ կազմում:




























