ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարացնելուն: Bloomberg գործակալության փոխանցմամբ, համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Օբաման եւ Մերկելը հանդիպել են G7-ի առաջին լիագումար նիստից առաջ:

ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը «համաձայնել են, որ պատժամիջոցների գործողությունների շարունակումը պետք է ուղղակիորեն կապված լինի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների կատարման հետ»:

Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները նաեւ քննարկել են Անդրատլանտյան առեւտրային եւ ներդրումային գործընկերությունը եւ նշել ապագա համաձայնությունների շրջանակում համատեղ աշխատանքի կարեւորությունը: