Մինչ G7-ի երկրների ղեկավարները բանակցություններ են վարում, նրանց կյանքի ուղեկիցները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսին Իոահիմ Զաուերը եւ Կանադայի վարչապետի կինը՝ Լորին Հարփերը, Ճապոնիայի վարչապետի կինը՝ Ակիե Աբեն եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի կինը՝ Քրիստիանե Ֆրիզինգը, լճի ափին զբոսնել են ձիերով:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս տարի G7-ի հավաքին առանց իրենց տիկնանց են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ G7-ի երկրների առաջնորդները հանդիպել են Բավարական Ալպերի Էլմաու ամրոցում: