Թուրքիայում ավարտվել է Ազգային մեծ ժողովի ընտրությունների քվեարկությունը: Ընտրական հանձնաժողովները սկսել են ձայների հաշվարկը:
Սպասվում է, որ նախնական արդյունքները հայտնի կդառնան երեւանյան ժամանակով 22:00-ին:
Թուրքիայում ընտրելու իրավունք ունի ավելի քան 53.7 մլն քաղաքացի: Նրանք պետք է խորհրդարանի 550 անդամ ընտրեին: Ընտրությանը մասնակցում էին 20 կուսակցությունների ներկայացուցիչներ եւ 165 անկախ թեկնածուներ:
Խորհրդարանում ներկայացված լինելու համար 10%-ի շեմը հաղթահարելու իրական հնարավորություն ունեն 4 կուսակցություններ. իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական շարժում կուսակցությունը, ազգայնական Ժողովրդական շարժում կուսակցությունը եւ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:





























