Հունիսի 7-ին, ժամը 13:30-ի սահմաններում Երեւանում վրաերթ է տեղի ունեցել: Հանրապետության փողոցում Չեխիայի քաղաքացի 47-ամյա Դանիելա Վալտրովան Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա Ռենե Ավետիսյանին:
Shamshyan.com կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել: Նա երեխային իր մեքենայով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով, Դանիելա Վալտրովան աշխատում է Հայաստանում Չեխիայի դեսպանատանը` որպես ադմինիստրացիայի ղեկավար:





























